‘Արձագանքում են Թրամփի՝ կլիմայի պայմանագրից դուրս գալու որոշմանը’

1485

‘

ՉԺՀ Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը հայտարարել է, որ իր երկիրը կկատարի Փարիզյան պայմանագրով սահմանված իր պարտավորությունները: Գերմանիա կատարած այցի ժամանակ նա ասել է, որ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը բխում է Չինաստանի շահերից:

Ռուսաստանը նույնպես կկատարի իր պարտականությունները, սակայն նշում է, որ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալն ազդում է ծրագրի վրա: «Ակնհայտ է, որ կլիմայի վերաբերյալ պայմանագրի արդյունավետությունը նվազում է՝ պայմանագրի առանցքային մասնակցի դուրս գալու հետևանքով»,- տեղեկացրել է Կրեմլի խոսնակը:

«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում հիասթափվել են նախագահ Թրամփի որոշումից: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բանակցությունները բնութագրել է «դժվարին, եթե չասենք՝ անբավարար»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թրամփի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան կշարունակեն համագործակցել, բայց ոչ կլիմայի փոփոխության հարցերով:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հիասթափված է Թրամփի որոշումից:

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տան նոր վարչակազմի քայլն անվանել է «ապագայի ժխտում»:

Գործարար Իլոն Մասքը հայտարարել է, որ դուրս է գալիս ԱՄՆ նախագահին կից մի քանի խորհուրդներից:

Փոխանցում է BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Երեւանում եւ մարզերում’
Հաջորդ հոդվածը‘ԱՊԿ երկրները համաձայնության չեն եկել Վենեսուելայի հարցում’