‘Արձանագրվել են դատական ակտերի կատարման հետ կապված խախտումներ’

945

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել է 2010-2012թթ. ընթացքում դատարանների կողմից նշանակված պատիժները կատարման հանձնելու և պատիժները կատարող մարմինների կողմից դրանք կատարման ընդունելու գործընթացում դատախազական հսկողության վիճակը:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են դատարանների կողմից նշանակված պատիժները կատարման հանձնելու, ինչպես նաև դրանք կատարող մարմինների կողմից կատարման ընդունելու հետ կապված օրենսդրության պահանջների խախտումներ: Արձանագրված խախտումների վերաբերյալ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը հաղորդում է ուղարկել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին` արձանագրված խախտումները քննարկելու, դրանք վերացնելու և այդպիսիք հետագայում բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար: Գրությունն՝ այստեղ

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլը» գնեց Սախոյին, Իլյորիին և վարձակալեց Մոզեսին’
Հաջորդ հոդվածը‘«Լֆիկ՝ հանցագործ», «Ալեքսանյան՝ բարեգործ». Ցույց Փակ շուկայի մոտ (տեսանյութ)’