‘Արձանագրվել է սիբիրյան խոցի դեպք’

618

Հոկտեմբերի 26-ին ձեռքի վերքերի գանգատով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել հիվանդ «սիբիրյան խոց (մաշկային  ձև)» նախնական ախտորոշումով: Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշումը հաստատվել է: Հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է միջին ծանրության,  կազմակերպված անհրաժեշտ բուժման արդյունքում արձանագրվել է առողջացման դրական տեղաշարժ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունից:

Վարակի աղբյուրի պարզաբանման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների հետ համատեղ ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ։ Արդյունքում պարզվել է, որ վարակի հավանական աղբյուրը վարակված մսեղիքի օգտագործումն է:

Հիվանդության տեղայնացման և հնարավոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով կազմակերպվել և շարունակվում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ՝

— կասկածելի այլ հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ներկայումս կասկածելի հիվանդներ չեն հայտնաբերվել,

— որպես վարակի հավանական աղբյուր առգրավվել է մսեղքը,

— կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ:  

Աշխատանքները շարունակվում են։

Նախորդ հոդվածը‘Վրաերթ հետընթաց կատարելիս. Հետիոտնը մահացել է’
Հաջորդ հոդվածը‘ՀԱՕԿ-ը սկսում է վոլեյբոլի ֆեդերացիայի հետկանչը. Հայտարարություն’