‘Արման Գրիգորյան. Էս էլ Քաջազնունու պատասխանը’

4419

Լիհայ համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, քաղաքագետ Արման Գրիգորյանը ֆեյսբուքում գրում է.

Էս էլ Քաջազնունու պատասխանն էն մարդկանց, որքեր համարում են, որ քաղաքական ուժը ոչ թե օրակարգ պետք է ստեղծի ու առաջնորդվի իր օրակարգով, այլ կուրորեն հետևի հարափոփոխ հասարակական տրամադրություններին. «…Ծրագրվում էր ու պահանջվում մի լայնածավալ պետություն, մի մեծ Հայաստան` Սև ծովից մինչև Միջերկրականը, Ղարաբաղի լեռներից մինչև արաբական անապատները։ Որտեղի՞ց ծնունդ առավ աշխարհակալական այս ապշեցուցիչ պահանջը։ Ոչ Հայաստանի կառավարությունը, ոչ էլ պետական կյանքին ուղղություն տվող կուսակցությունը` Հ. Յ. Դաշնակցությունը, մտքով անգամ չէին անցկացրել այդպիսի մի ցնորամիտ, տղայական ծրագիր։ Հակառակը, մեր պատվիրակությունը իբրև հրահանգ, Երևանից տարել էր շատ համեստ պահանջներ` համապատասխան մեր շատ համեստ կարողություններին։ Ինչպե՞ս պատահեց ուրեմն, որ պատվիրակությունը ստորագրեց ու ներկայացրեց «ծովից ծով» պահանջը։ Տարօրինակ ու միանգամայն անհավատալի է թվում, բայց փաստն այն է, որ հայկական Փարիզը որոշեց այդ և մեր պատվիրակությունը պարզապես տարվեց գաղութներում տիրող հոսանքով, ենթարկվեց դրսի ազդեցություններին և թույլ տվեց ահաբեկելու իրեն, մի բան, որ այնքան ծանոթ է մեզ»։

Նախորդ հոդվածը‘Օբաման և Թրամփը մեղադրում են միմյանց’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Զինվոր է մահացել’