‘
Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը Facebook սոցցանցի իր էջում հայտարարել է առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին:
«Վերլուծելով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հաշվի առնելով Հայաստանի առջև կանգնած արտաքին քաղաքական մարտահրավերները, որոշում եմ կայացրել 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններում ատաջադրվել որպես ՀՀ Նախագահի թեկնածու»,- գրում է Մելիքյանը:
‘