‘Արման Մելիքյան. Մրցակցային ընտրություններից խոսելն անիմաստ է’

836

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը ոչ մի նախընտրական շտաբ չունի: iLur.am-ի հետ զրույցում Մելիքյանն ասաց, որ մի շտաբ ուներ, սակայն քանի որ իրենք հայտարարել են, որ ընտրությունները օրինական չեն համարում, դա ևս որպես շտաբ կարելի է չհամարել: Սերժ Սարգսյանը միայն Լոռու մարզում 210 նախընտրական շտաբ ունի: Թեկնածուից հետաքրքրվեցինք, թե արդյոք սա անհավասար մրցակցություն չի ստեղծում:

«Սերժ Սարգսյանն ընտրություններ է համարում այս գործընթացը, ես՝ ոչ, ուստի մրցակցային ընտրություններից խոսելն անիմաստ է: Ես ընտրական գործընթաց չեմ տեսնում»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ նա բազմիցս անդրադարձել է, թե ինչու է առաջադրել իր թեկնածությունն այն դեպքում, երբ ընտրական գործընթացն օրինական չի համարում:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի ընտրությունները նախատեսված են փետրվարի 18-ին, այսօր նախընտրական քարոզարշավի վերջին օրն է:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը կշարունակի բանակցել Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիան» կպայքարի «Ռեալի» հետ` Գարեթ Բեյլին ձեռք բերելու համար’