‘Արման Մուսինյանը` Գագիկ Ջհանգիրյանի շուրջ «ծավալված աղմուկի» մասին ‘

2301

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո մի շարք լրատվամիջոցներ մի քանի օր շարունակ իրենց հրապարակումներում  նշում են մոտ ապագայում Կոնգրեսի վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի կողմից ՀՀ Մարդու իրավունքների թափուր պաշտոնին նշանակվելու մասին: Այս կապակցությամբ մենք դիմեցինք Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանին: Վերջինս նշեց. «Շատ դժվար է մեկնաբանել գոյություն չունեցող որևէ բան: Միայն կասեմ, որ այդ բոլոր հրապարակումները պատկանում են լրատվական սպեկուլյացիաների ժանրին և ոչ մի աղերս չունեն իրականության հետ»:

Նախորդ հոդվածը‘Իրականում ինչ տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում’
Հաջորդ հոդվածը‘«Mundo Deportivo». «Բարսելոնան» բարձրացնելու է Մեսսիի աշխատավարձը’