‘
Իշխանական շրջանակներից համառորեն լուրեր են տարածվում, թե իբր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է խնդրել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ մերժում ստացել:
Անդրադառնալով այս լուրերին և ի պատասխան մեր հարցի՝ Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը մեզ հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանը ՀՀ առաջին նախագահին նման խնդրանքով չի դիմել: «Տեր-Պետրոսյանը խնդիր չունի հանդիպելու Ծառուկյանի հետ՝ քննարկելու համար երկրի առջև կանգնած ցանկացած հարց», — հավելեց Արման Մուսինյանը:
‘