‘Արման Նավասարդյան. Հայաստանի պատասխանը Հունգարիային համարժեք էր ‘

817

Հայաստանի ղեկավարության կողմից ձեռնարկված միջոցառումները համարժեք էին իրադրությանը, այդպես էլ պետք է լիներ: Այս մասին այսօր լրագրողնեերրի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ դիվանագիտական կորպուսի նախկին անդամ, նախկին դեսպան Արման Նավասարդյանը՝ կարծիք հայտնելով Հունգարիայի հետ դիվանագիտական հաարաբերությունները սառեցնելու՝ Հայաստանի որոշման մասին:

«Սերժ Սարգսյանի արած բավական կոշտ հայտարարությունները և դրա հետևանքով արված քայլերը՝ դիվանագիտական հարաբերությունների սառեցումը համարժեք էր, բայց հուզումնալից վարվելակերպը ճիշտ չի կարող օգնել գործին: Հունգարիան այսօրվա կառավարությունը չէ, հունգար ժողովուրդը՝ նույնպես», — ասաց Նավասարդյանը:

Նրա կարծիքով՝ հայկական կողմի դիվանագիտական սխալն այն էր, որ, ժամանակին չկարողացան հասկանալ՝ ինչ է կատարվում և ազատեցին մարդասպանին: Նավասարդյանի համոզմամբ՝ նման իրադրությունում դիվանագիտությունը ոչ ստանդարտ մոտեցում է պետք է ցուցաբերի:

«Այս իրադրության մեջ ավելի ճիշտ կլիներ գնալ Հունգարիայի հետ մերձեցման տարբեր ոչ ընդունված ձևերով: Եթե Հայաստանն ու Հունգարիան միասին հանդես գային Ադրբեջանի դեմ, դա ավելի ճիշտ կլիներ», — եզրափակեց Նավասարդյանը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի անձնական օգտագործման ավազակապետական «բուրգը» ‘
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի առաջնություն. Մխիթարյանը խփեց 14-րդ գնդակը’