‘Արման Նավասարդյան. Սիրիայի և Թուրքիայի միջև պատերազմ չի լինի ‘

700

ՀՀ դիվանագիտական կորպուսի նախկին անդամ, նախկին դեսպան Արման Նավասարդյանի համոզմամբ՝ Սիրիայի և Թուրքիայի միջև պատերազմ չի լինի: Լրագրողների հետ հանդիպմանը Նավասարդյանն ասաց, որ մեծ տերությունները չեն դիմի այդ քայլին:

«Մեծ տերությունները չեն գնա այդ քայլին, չեն մտնի պատերազմական առճակատման մեջ, այլ կգնան այն ճանապարհով, որ ուրիշի ձեռքով շագանակը հանեն կրակից, իսկ դրանք այն ուժերն են, որոնք արևելքից մագնիսի նման ձգվել են՝ Ալ-Քաիդան, սալաֆականները և այլ վտանգավոր արմատական ուժեր, որոնք վտանգ են ներկայացնում հայկական համայնքի համար», — ասաց նա:

Նավասարդյանի կարծիքով՝ պետք է մոբիլիզացնել հայկական ներուժն ու մտածել միայն հայկական համայնքի անդամների կյանքը փրկելու մասին:

Նախորդ հոդվածը‘Երևանը պատրաստվում է «Էրեբունի-Երևան» տոնակատարության ‘
Հաջորդ հոդվածը‘Այլընտրանքային տարանցիկ միջանցք Աֆղանստանի համար ‘