‘Արման Սահակյանի կողմնակիցները SMS-ով են հաղորդում ընտրության եկածների տվյալները’

1030

Գյումրիի 35/33 ընտրատեղամասում iLur.am-ի լրագրողը նկատել է, որ հանրապետական թեկնածուի կողմնակիցները այժմ նոր տեխնոլոգիա են կիրառում` քվեարկության եկած անձանց տվյալները հաղորդելու հարցում: Վստահված անձը նայում է, թե քվեարկության եկած անձը ընտրացուցակում որ համարն է, եւ այդ թիվն էլ SMS են անում: Այսպիսով, հաղորդում են, թե քվեարկությանը ով չի մասնակցել:

Հիշեցնենք, որ թիվ 35 ընտրատարածքում այսօր մեկնարկել են ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունները, որտեղ պայքարում են Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանն ու մայիսին կայացած ԱԺ ընտրություններում պարտված Արման Սահակյանը, ում սատարում է ՀՀԿ-ն: 

Նախորդ հոդվածը‘Աղջիկ ջան, հո ես միլիցա չեմ քու համար: Թող հանգիստ ապրենք (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Տունը ապօրինաբար ձեռքներիցս խլեցին, մեզ քցեցին փողոցները’