‘«Արմավիա՞ն» է ստում, թե՞ ուղևորները’

700

«Արմավիայի» չվերթների դադարեցման պատճառով օդանավակայանում մնացած ուղևորներին տրամադրվել է կապ և ջուր, իսկ ցանկացողներին տրվել է նաև ուտելիք: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Արմավիայի» մամլո խոսնակ Նանա Ավետիսովան:

Ավետիսովայի խոսքերով՝ ավիաընկերությունը նաև ֆինանսական փոխհատուցում է տրամադրել այն ուղևորներին, որոնց չվերթներն անժամկետ հետաձգվել են, տրանզիտային ուղևորներին էլ ճանապարհել է այլ չվերթներով:

Այնուամենայնիվ, iLur.am-ի հավաստի տեղեկություններով, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ երեկ հետաձգված թռիչքների պատճառով բազմաթիվ ուղևորներ ժամերով մնացել են օդանավականայում՝ առանց հաց ու ջրի, իսկ «Արմավիա» ընկերությունը, որը որպես չվերթն իրականացնող ընկերություն՝ պարտավոր է հոգալ ուղևորների սննդի և կեցության հարցը, ոչինչ չի ձեռնարկել:

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» Ֆալկաոյի համար կվճարի 55 միլիոն եվրո’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիայի ղեկավարը նորաձևության զոհ է դարձել (տեսանյութ)’