‘«Արմավիայի» չվերթները կրկին դադարեցվել են’

750

Այսօր «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որին է պատկանում «Զվարթնոց» օդանավակայանը, կրկին դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը ՝ օդանավակայանին «Արմավիայի» ունեցած խոշոր պարտքի պատճառով: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ «Արմավիայի» պարտքը «Զվարթնոցին» կազմում է 3 միլիոն դոլարից ավելի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի կեսերին կրկին դադարեցվել էին «Արմավիայի» չվերթները, սակայն հետո «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը վերսկսել էր սպասարկումը, քանի որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել պարտքը վճարելու շուրջ:

Նախորդ հոդվածը‘Իսպանիան չի հաղթում, Ռոնալդուն չի խփում, իսկ Լուկաշենկոյի սպառնալիքներն էլ ազդում են (տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Մակարյան. Կառավարությունը մտահոգ է նրանով, որ լրացուցիչ բեռ, պարտավորություններ չստանձնի ‘