‘«Արմավիայի» չվերթները նորից դադարեցվել են ‘

694

«Զվարթնոց» օդանավակայանը կրկին արգելել է «Արմավիա» ավիաընկերությանը չվերթներ իրականացնել:
Չվերթների սպասարկումը դադարեցվել է հոկտեմբերի 19-ի առավոտյան ժամը 9-ի սահմաններում` ավիաընկերության պարտքի պատճառով:

Այդ մասին ilur.am-ին տեղեկացրեց օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը:

Ըստ Աբրահամյանի՝ այժմ «Արմավիայի» պարտքը կազմում է 3 մլն 215 հազար դոլար, մինչդեռ պայմանավարովածության համաձայն՝ այն չպետք է գերազանցեր  2 միլիոն 360 հազար դոլարը:  «Երեկ «Արմավիան» խոստացել էր պարտքը նվազեցնել մինչեւ 3 միլիոն դոլարի, սակայն մինչեւ հիմա խոստումը չի կատարել: Այժմ չվերթների սպասարկումը դադարեցվել է այնքան ժամանակով, քանի դեռ «Արմավիան» չի կատարել խոստումը»։

 
«Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղարի հետ կապնվել չհաջողվեց՝ նա հեռախոսազանգերին չի պատասխանում:

Նախորդ հոդվածը‘Էյնշտեյնի նամակը Աստծո և կրոնի մասին վաճառվել է $3 մլն-ով’
Հաջորդ հոդվածը‘Ռաուլ Ալբիոլ. Կասիլյասին քննադատում են, որ նա չստանա «Ոսկե գնդակը»’