‘«Արմավիան» դիմավորել է Նոր տարին՝ սիրիահայերի նկատմամբ պարտքերը հատուցած’

896

Անցյալ տարվա սեպտեմբերից «Արմավիան» չի իրականացնում Երևան-Հալեպ-Երևան ուղղությամբ չվերթ, սակայն Հայաստանում բազմաթիվ սիրիահայեր նախօրոք տոմսեր էին գնել: Դեկտեմբեր ամսվա դրությամբ նրանցից շատերը դեռ սպասում էին, որ «Արմավիան» կվերադարձնի իրենց գումարները:

Միայն դեկտեմբերի վերջին օրերին «Արմավիա» ավիաընկերությանը հաջողվեց վերադարձնել սիրիահայերի տոմսի գումարները: iLur.am-ի հետ զրույցում այդ տեղեկությունը հաստատեց նաև «Արմավիայի» մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսին խոսնակը նման ուշացումը պայմանավորել էր նրանով, որ թեպետ սիրիահայերին խորհուրդ էր տրվել ներկայանալ  փոքր խմբերով՝ երեքից հինգ ընտանիք, բայց նրանք գալիս էին  10 ընտանիքներով:

«Պարզ է, որ այդպես չէինք հասցնելու  սպասարկել: Եթե իրենք այդ գրաֆիկը ապահովեին, մենք կհասցնեինք շուտ վերջացնել»,- ասել էր  Նանա Ավետիսովան:

Նախորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոնը կարող է պատժել «Չելսիին»’
Հաջորդ հոդվածը‘Կասկադի արձանները. Ֆոտոշարք’