‘Արմավիան պետությանը պարտք է շուրջ 78 մլն դոլար. «Ժողովուրդ»’

1070

Հայաստանի՝ երբեմնի միակ ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը դեռևս մեկուկես ամիս առաջ սնանկ էր ճանաչվել: «Ժողովուրդ»-ի ձեռքի տակ է հայտնվել «Արմավիայի» պարտատերերի ցուցակը: Այն, մեղմ ասած, տպավորիչ է: Ընդհանուր հաշվով «Արմավիան» տարբեր չափի գումարներ է պարտք 122 անհատ անձանց, նրանք հիմնականում ընկերության աշխատակիցներն են, և 27 ընկերությունների:

Միայն դոլարով պարտքը կազմում է մոտ 90 միլիոն, դրամով պարտքերի շարանը, կարծես, վերջ չունի: Թերթը գրում է, որ անհատներից և մասնավոր ընկերություններից բացի՝ «Արմավիան» նաև հարկային պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ՝ 31 միլիարդ 357 միլիոն դրամ և 2 միլիոն դոլար։

Նախորդ հոդվածը‘Ազատամարտիկների դեմ գործի են դրվել քրեաիրավական լծակներ. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Երբ կոալիցիան «ուտում էր», Արթուր Բաղդասարյանը առողջ ապրելակերպ էր քարոզում. «ՉԻ»’