‘«Արմավիան» վերականգնում է Sukhoi Superjet-100 օդանավի շահագործումը ‘

766

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիան» մոտ ժամանակներս կվերականգնի ռուսական Sukhoi Superjet-100 օդանավի շահագործումը: «Արմավիա» եւ «Սուխոյ» ընկերությունների միջեւ կնքված պայմանագրի համաձայն, ավիափոխադրողը օդանավը կվարձակալի 6 ամիս ժամկետով: Ժամկետի ավարտից հետո կողմերը կհանդիպեն եւ կքննարկեն հետագա համագործակցության հեռանկարը: Նախկինում Ռուսաստան վերադարձված MSN 95007 համարի SSJ-100-ը ժամանել է Երեւան:

Ընդհանուր առմամբ, «Արմավիան» ռուսական արտադրողին պատվիրել էր հինգ SSJ-100: Սակայն հայկական ավիափոխադրողը հապաղում էր նոր օդանավերն ընդունելու հարցում, հայտարարելով, որ արդեն շահագործման մեջ գտնվող օդանավի չի արդարացնում սպասելիքները. այն շահագործման հանձնվելուց կարճ ժամանակ անց վերանորոգման կարիք է զգացվել, իսկ պահեստամասերը չափազանց թանկ են: Այս տարի հուլիսին բրիտանական «Ֆարնբորո» ավիասալոնի ժամանակ «Արմավիան» հայտարարեց, որ մտադիր է հրաժարվել SSJ-100-ից՝ ի օգուտ Boeing-ի եւ Airbus-ի:

 

Նախորդ հոդվածը‘Բալակն ավարտեց կարիերան’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. «Սելթիկը» կամային հաղթանակ տարավ «Սպարտակի» նկատմամբ’