‘«Արմավիան» վերսկսում է չվերթները’

643

«Զվարթնոց» օդանավակայանը վերսկսում է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը: «Արմավիան» արդեն փոխանցել է 90 միլիոն դրամ, և մինչև առավոտ կսպասարկվեն չվերթները, իսկ վաղը՝ ժամը 11-ին, պարզ կլինի՝ կշարունակվի՞ սպասարկումը, թե՞ ոչ: Ինչպես iLur.am-ը տեղեկացրել էր՝ «Արմավիայի» ընդհանուր պարտքը «Զվարթնոցին» 3 միլիոն 360 հազար դոլար է,  որը պայմանագրով նախատեսված սահմանաչափից մեկ միլիոնով ավելի է:

Ի դեպ, սեպտեմբերի կեսերին կրկին դադարեցվել էին «Արմավիայի» թռիչքները, սակայն հետո «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը վերսկսել էր սպասարկումը, քանի որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել պարտքը վճարելու շուրջ:

Նախորդ հոդվածը‘Նրանք մեղադրել են իրար. Էլ` մարդասպան. էլ` քաչալ շուն ‘
Հաջորդ հոդվածը‘Պատրիարք Կիրիլը՝ թանկարժեք իտալական կահույքի մեծ սիրահար ‘