‘
«Այսօր «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որին է պատկանում «Զվարթնոց» օդանավակայանը, դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը ՝ օդանավակայանին «Արմավիայի» ունեցած 3 360 000 դոլար պարտքի պատճառով», — iLur.am-ին տեղեկացրեց «Զվարթնոց» օդանավակայանի մամլո խոսնակԳևորգ Աբրահամյանը:
Նրա փոխանցմամբ՝ չվերթների սպասարկումը կվերսկսվի այն ժամանակ, երբ «Արմավիան» կկատարի իր պարտավորությունները կամ կատարելու պատրաստակամություն կհայտնի:
Գևորգ Աբրահամյանը նշեց նաև, որ ավիաընկերության կողմից ստորագրված փաստաթղթի համաձայն՝ այսօր պարտքը պետք է լիներ 1 մլն դոլարով պակաս, քան իրականում կա: Այսինքն՝ ավիաընկերությունը 1 մլն դոլարով գերազանցել է պարտքի սահմանաչափը, որի պատճառով էլ «Զվարթնոց» օդանավակայանը դադարեցրել է չվերթների սպասարկումը:
‘