‘«Արմավիան» 5.5մլն պարտքը «Զվարթնոցին» կվճարի օրենքով նախատեսված կարգով ‘

1212

Իրեն սնանկ ճանաչած ՀՀ ազգային ավիափոխադրող «Արմավիան» գրեթե 5.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է պարտք «Զվարթնոց» օդանավակայանին, այդ մասին iLur.am-ին հայտնեց ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ գումարը «Արմավիան» կվերադարձնի օրենքով նախատեսված կարգով: Մամուլի քարտուղարը չպատասխանեց այն հարցին, թե արդյոք «Արմավիան» վերջին մեկ տարվա ընթացքում իր գործունեությամբ, մասնավորապես՝ պարտքերը չմարելով, պարարտ հող չէ՞ր նախապատրաստում սնանկության մասին հայտարարելու համար: Նա խորհուրդ տվեց այդ հարցը ուղղել հենց «Արմավիա» ավիաընկերությանը:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Չպահանջել մարդուց ավելին, քան ինքն այս պահին կարող է’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ դիվանագետները բարձրացրել են Գուանտանամոյի բանտում պահվող ռուսաստանցու հարցը’