‘«Արմավիա». Բեյրութը ապօրինաբար չի ընդունում մեր ինքնաթիռը ‘

987

Այսօր առավոտյան տեղեկատվություն էր տարածվել, որ «Արմավիա» ավիաընկերության Երևան-Բեյրութ գիշերը նախատեսված չվերթը մինչ այս պահը չի իրականացվել: Լրատվամիջոցների հաղորդմամբ, ուղևորների մի մասը ստիպված գիշերել է «Զվարթնոց» օդանավակայանում, մի մասը տուն է վերադարձել: Նրանք թռիչքի հետաձգման մասին իմացել են գրանցման ավարտից հետո:

«Արմավիա» ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան պատասխանելով iLur.am-ի հարցին, թե ինչո՞ւ է թռիչքը հետաձգվել՝ նշեց, թե Բեյրութը պատճառաբանել է տեխնիկական անսարքությունը, չնայած «Արմավիայի» ինքնաթիռը խնդիրներ չունի, որ այն դեռ նոր է անցել C-chek-ն ու վերադարձել արտասահմանից: «Բեյրութը ապօրինաբար չի ընդունում «Արմավիայի» ինքնաթիռը, եւ ինքնաթիռի տեխնիկական անսարքության մասին տեղեկատվությունը սուտ է: Ներկա պահին ՀՀ ՔԱԳՎ-ն զբաղված է այդ խնդրի լուծմամբ եւ «Արմավիան» հույս ունի, որ ուղեւորներով ինքնաթիռը շուտով օդ կբարձրանա»,- iLur.am-ին հայտարարեց Ավետիսովան: Նրա խոսքով, «Արմավիան» Բեյրութից հատուցում է պահանջելու՝ թռիչքի անհարկի հետաձգման համար:  

Նախորդ հոդվածը‘Ֆրանց Բեկենբաուեր. Նեյմարի գինը աստղաբաշխական կդառնա’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա» — «Միլան»՝ 4-0. Ռուորան կարողանում է առավելագույնը քամել այս Բարսայից’