‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ փակել էին Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը՝ դժգոհելով, որ չեն կարողանում իրացնել ծիրանի բերքը: ««Սպայկան» ուզում ա խլի-խլի անի, գողնան տանեն մեր ծիրանը: «Սպայկան» ուզում ա ժողովրդից գողանա, ուրիշ բան չի ուզում անի: Էշն աշխատի, ձին ուտի, տենց ա դառնում»,- նշում էին գյուղացիները:
Չնայած գյուղացիների պահանջին, գյուղնախարար Սերգո Կարապետյանը այդպես էլ չի հանդիպել նրանց: Փոխարենը գյուղացիների հետ հանդիպել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ըստ 168.am-ի, վերջինս որևէ լուծում չի առաջարկել ավտոճանապարհին հավաքված գյուղացիներին: Միակ «խորհուրդը», որ տվել է մարզպետը, հետևյալն է եղել. «Դրուժբեքը առեք, ձեր ծառերը կտրեք, որ ճանապարներն էլ չփակեք, գաք ստեղ կանգնեք»:
‘