‘Արմավիրի քաղաքապետը մարզպետին հայտնել է, որ հրաժարական է տալիս’

2144

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդունել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, այնուհետև Արմավիրի նախաձեռնող խմբի անդամներին:

Ըստ Արմավիրի մարզպետարանի կայքի, նրանց հետ ունեցած հանդիպման ընթացքում մարզպետը քննարկել է վերջին շրջանում Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակը, եւ հորդորել է կողմերին ցուցաբերել փոխադարձ հարգանք և զսպվածություն, միևնույն ժամանակ չխախտել հասարակական կարգը:

Գագիկ Միրիջանյանը քաղաքապետի հետ քննարկել է նաև ներքաղաքային մի շարք հարցեր: Քննարկման արդյունքում Ռուբեն Խլղաթյանը հայտնել է մարզպետին իր սեփական դիմումի համաձայն քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

Նշենք, որ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցն այսօր կքննարկվի Արմավիր քաղաքի ավագանու արտահերթ նիստում:

 

Նախորդ հոդվածը‘Մբապեն աշխարհի առաջնություններում գոլ խփած ամենաերիտասարդ ֆրանսիացին է’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր ձեռքբերում ունի ‘