‘
Քաշաթաղում ականի պայթյունից տուժած Արմավիրի քաղաքապետը և մյուս երկու անձինք, ովքեր Արցախից ուղղաթիռով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, տարբեր աստիճանի մանր կոտրվածքներ են ստացել: Նրանց բոլորի վիճակը այժմ գնահատվում է կայուն ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այդ մասին Panorama.am—ին տեղեկացրել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը: Նա հայտնել է, որ բժշկական կենտրոն ընդունվելուն պես, նրանք բոլորն էլ անհրաժեշտ բուժհետազոտություն են անցել, ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, և նրանց մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, ուղեղի ցնցում:
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի մոտ ախտորոշվել է գլխուղեղի սալջարդ, արյունազեղում, դեմքի բազմաթիվ վնասվածքներ եւ ձեռքի 5-րդ մատի կոտրվածք։ Նրանք գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում։
Հիշեցնենք, որ Քաշաթաղի հյուսիսային մասում«Վիլիս» մակնիշի ավտոմեքենան պայթել էր ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել էր, իսկ 3 հոգի ստացել էր մարմնական վնասվածքներ: Վիրավորների մեջ էր նաեւ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:
‘