‘Արմավիրի քաղաքապետի և մյուս վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում. Մանրամասներ’

1176

Քաշաթաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 վիրավորների վիճակը գնահատվում է որպես կայուն ծանր, ներկա պահին նրանք գտնվում են «Էրեբունի» բ/կ-ի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնել է բ/կ-ի տնօրենի տեղակալ Միքայել Մանուկյանը՝ հավելելով, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Մանուկյանը նաև հայտնել է, որ Արմավիրի քաղաքապետ Խլղաթյանի մոտ մատի կոտրվածք է, նա արդեն վիրահատվել է: Վերջինիս մոտ ախտորոշված է նաև ուղեղի ցնցում:

Մյուս տուժածի մոտ ոտքի կոտրվածք է, շուտով նա նույնպես վիրահատվելու է: Երորրդ վիրավորը վնասվածքներ է ստացել թոքերի շրջանում:

Նշենք, որ հայտնի է դարձել նաև, որ քաղաքապետը իր ուղեկիցների հետ գնացել էր որսի: Aravot.am-ի տվյալներով Խլղաթյանի հետ մեքենայում են եղել 53-ամյա Արթուր Բաղդասարյանը, 43-ամյա Գառնիկ Ավետիսյանը, եւ վարորդը՝ Արամը, որը տեղում մահացել է:

Պարզվել է նաև, որ տուժածները եղել են ոչ թե «Վիլիս», այլ «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով:

Նախորդ հոդվածը‘ՔԿՀ աշխատակիցը պայմանավորվել է դատապարտյալների հետ’
Հաջորդ հոդվածը‘Մհեր Արշակյան. «Ստատուս քվոն» և Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը’