‘Արմավիրում կրակոցներ են հնչել. Ըստ լուրերի՝ կրակողը քաղաքապետի որդին է’

1333

Արմավիր քաղաքում այսօր կրակոցներ են հնչել: iLur.am-ի տեղեկություններով, մի խումբ երիտասարդների մասնակցությամբ, որոնց թվում՝ Արավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի որդին, քաղաքի Բաղրամյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել: Քաղաքապետի լորդին օդամղիչ ատրճանակով մի կրակել է խումբ տղաների վրա։ Քաղաքապետի որդին զինծառայող է։

Ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը iLur.am-ի հետ զրույցում հաստատեց, որ միջադեպ է  տեղի ունեցե, մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժանմունք, նրանց մոտ եղել է ատրճանակ:

Արմավիրի քաղաքապետի որդու մասնակցության վերաբերյալ Աշոտ Ահարոնյանը տեղեկություն չտվեց. «Հանգամանքները պարզվում են», — ասաց նա:

Նախորդ հոդվածը‘5 հանդիպումներ, որոնց արժե հետևել’
Հաջորդ հոդվածը‘Որքան շատ անվավեր քվեաթերթիկ՝ նույնքան ուժգին ապտակ Սերժիկ Սարգսյանին’