‘Արմավիրում տղամարդը մանկապարտեզում 4 ժամ պատանդ է պահել 2-ամյա երեխային ‘

3956

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, դանակով զինված տղամարդը Արմավիր քաղաքի «Մանուշակ»  մանկապարտեզում պատանդ է վերցրել մանկապարտեզի սան, 29.01.2015թ. ծնված տղա երեխային։ Տղամարդը դանակի սպառնալիքով պատանդ է պահել երեխային՝ վերջինիս ազատելու համար պահանջելով հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ։ Վերջինս աշխատում է նույն մանկապարտեզում։
Չորս ժամ անց ոստիկանության հատուկ գործողության արդյունքում պատանդն ազատվել է, պատանդառուն տեղափոխվել է հիվանդանոց: Նա բերման ենթարկվելուց առաջ փորձել է վնասել ինքն իրեն: Երեխան չի վնասվել:  
Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխային մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի առթիվ։
Դեպքի առթիվ հարուցվել  է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի  218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով։ 

Տեսանյութը՝News.am-ի

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Հավի խելքով’
Հաջորդ հոդվածը‘Հոգեւորականը ապօրինի որսով է զբաղվում (լուսանկարներ) — EcoNews’