‘Արմենուհի Հովհաննիսյան. Ոստիկանները թույլ չեն տվել գիշերը վրան խփել’

2148

iLur.am-ի թղթակիցը այսօր առավոտյան այցելել էր Ազատության հրապարակում մարտի 10-ից հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերջինս հավաստիացրեց, որ գանգատներ չունի:

«Եթե այստեղ եմ, ուրեմն շատ լավ եմ»,- նկատեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝ Արմենուհի Հովհաննիսյանն էլ iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գիշերը սաստիկ ցուրտ է եղել, իսկ ոտիկաննները թույլ չեն տվել վրան կամ ծածկ խփել:

Ազատության հրապարակում էին նաև Րաֆֆի Հովհաննիսյանին սատարող երիտասարդ համակիրները, ովքեր նստացույց էին անում: Նրանց խոսքով՝ իրենցից շատերը գիշերել են այնտեղ: Նրանք պատրաստվում են այս գիշեր էլ մնալ և աջակցել, ինչպես իրենք են բնորոշում՝ «հաղթանակ տարած իրենց նախագահին»:

Նախորդ հոդվածը‘ՍԴ-ում Անդրիաս Ղուկասյանը հղում արեց Սերժ Սարգսանի՝ Սերժ Թանկյանին գրած նամակին’
Հաջորդ հոդվածը‘ՍԴ-ն հայցը մերժում է նույն կերպ, ինչ Թուրքիան՝ Հայոց ցեղասպանությունը.Մամուլ’