‘
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է Beeline կանխավճարային հաշվարկային համակարգի անցման մասին դեպի Comverse ONE նոր հարթակ: Նախկինում տեխնիկական բիլինգի և տարիֆիկացման գործընթացներն իրական ժամանակում իրականացվում էր RTBS Comverse հարթակի վրա:
Կառուցվածքային նորարարական մոտեցումը հնարավորություն է տալիս ընդլայնել տարբերակների ընտրութունը և իրական ժամանակում բաժանորդի հետ ապահովել ինտերակտիվ կապ. ծառայությունների կարգավորման ժամանակ նվազագույնի հասցնելով հնարավոր տեխնիկական կորուստները: Comverse ONE ունի հետևյալ հնարավորությունները`սակագնային փաթեթների ստեղծում անհատական տարբերակների ընտրությամբ, մեկ բաժանորդին ենթաբաժին հասնող ծառայությունների ընդլայնում, երկու տարբեր համարների համար մեկ միասնական հաշվի ստեղծում, կանխավճարային համակարգում խմբակային հաշիվների հետ աշխատանք, ձայնային ծառայությունների ինքնակառավարման համարկարգի հնարավորությունների, SMS և MMS-հաղորդագրությունների ծառայությունների, ինչպես նաև շարժական ինտերնետի ընդլայնում:
‘