‘
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է SIM քարտի փոխարինման ծառայության սակագնի փոփոխման մասին: Այսուհետ շարժական կապի հետվճարային և կանխավճարային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդները կարող են անվճար փոխել կամ վերականգնել SIM քարտը ԱրմենՏել ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից:
«Մեր նոր նախաձեռնության շնորհիվ բաժանորդները կարող են բոլորովին անվճար վերականգնել իրենց SIM քարտը: Այս առաջարկը շատ ակտուալ է նաև այն բաժանորդների համար, ովքեր ձեռք են բերել նոր սմարթֆոն կամ պլանշետ և ցանկանում են իրենց քարտը փոխարինել micro-SIM կամ nano-SIM քարտերով»,- նշել է ԱրմենՏելի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
‘