‘
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հիմա էլ մեկնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամաս: Սեպտեմբերի 14-16-ը նախատեսված այցի ժամանակ Աշոտյանը կգտնվի Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի հայագիտության ամբիոնում, ինչպես նաեւ կունենա այլ աշխատանքային հանդիպումներ, որոնք չեն հստակեցվում:
Հիշեցնենք, որ նախարարը հենց այսօր է վերադարձել Բրյուսելից, որտեղ տեղի էին ունենում 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի վերաբերյալ մի շարք կազմակերպչական հարցերի շուրջ քննարկումներ:
‘