‘Արմեն Աշոտյանը հանգիստը կանցկացնի ծովափին’

958

iLur.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ կրթության և գիտության նախարարության մամլո ծառայություն՝ տեղեկանալու համար, թե գերատեսչության նախարարն ու փոխնախարարները երբ են մեկնելու ամառային հանգստի և որտեղ են անցկացնելու այդ հանգիստը:

Հարցման պատասխանից պարզ դարձավ, որ նախարար Արմեն Աշոտյանն ընտանիքով  հանգիստն անցկացնելու է որևէ ծովափնյա երկրում` հուլիսի 29-ից օգոստոսի 12-ը: Իսկ թե հատկապես որ ծովափնյա երկրում՝ նախարարության մամլո ծառայությունը չի մանրամասնել:

ԳԿՆ մամլո ծառայությունը տեղեկացրել է նաև, որ նախարարի տեղակալներից Մանուկ Մկրտչյանն արձակուրդին՝  սեպտեմբերի երկրորդ կեսին, կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, Կարինե Հարությունյանը արձակուրդ կգնա աշնանը, թե երբ և որտեղ՝ առայժմ հայտնի չէ:

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայի առաջնորդը պատրաստ է ընդունել Սնոուդենին’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ. Աֆղանստանը շարունակում է մնալ օպիումի գլխավոր արտադրողն աշխարհում’