‘Արմեն Աշոտյան. ՀՀԿ-ին դժվար է այսօր ուրախացնել կամ տխրեցնել ‘

942

Իրենց ներքին որոշումն է, և յուրաքանչյուր քաղաքական ուժի որոշում հարգանքի արժանի է: Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսպես մեկնաբանեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ սեփական թեկնածու չառաջադրելու և թեկնածուներից որևէ մեկին չսատարելու որոշումը:

«Ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ն բոյկոտում է ընտրությունները, որովհետև երկրի խորհրդարանի թիվ 2 քաղաքական ուժը չի կարող, այնուհանդերձ, բոյկոտել ընտրություններ: Չկա կուսակցական որոշում, բայց ես վստահ եմ, որ շատ ու շատ ԲՀԿ-ականներ եթե ոչ շատ ակտիվ, ապա, այնուհանդերձ, հոգով-սրտով կաջակցեն Հանրապետական կուսակցության թեկնածուին: Կուսակցության որոշում՝ կուսակցական մակարդակով սատարելու մասին, թույլ է տալիս  նաև ԲՀԿ-ի ներկուսակցական ժողովրդավարության շրջանակներում առանձին անհատներին իրենց քաղաքական, քաղաքացիական դիրքորոշումը հայտնել ընտրություններին ոչ միայն հրապարակային, կարծում եմ՝ նաև այլ ձևերով»,- ասաց Աշոտյանը:

Այն հարցին, թե ՀՀԿ-ն տխրե՞լ է, որ ԲՀԿ-ն չի սատարել իրենց թեկնածուին, Աշոտյանը պատասխանեց, թե «ՀՀԿ-ին դժվար է այսօր ուրախացնել կամ տխրեցնել, ՀՀԿ-ն խիստ պրոֆեսիոնալ, զուսպ ու ռացիոնալ քաղաքական ուժ է, որպեսզի հույզերով առաջնորդվի»:

Նախորդ հոդվածը
Հաջորդ հոդվածը‘Վարչապետը Հարվարդի համալսարանում պատմել է, թե ինչպես են Հայաստանում պայքարում օլիգոպոլիաների և կոռուպցիայի դեմ :)’