‘Արմեն Արզումանյանի հայտարարությունը. Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին կհանդիպի միայն Բաղրամյան 26-ում’

1703

Սերժ Սարգսյանի աշխատակազմի լրատվական ծառայության պետ Արմեն Արզումանյանը հայտարարություն է տարածել, որում, ըստ էության, պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախօրեին Սերժ Սարգսյանին հղված երկրորդ նամակին: Դրանում, հիշեցնենք, Հովհաննիսյանը պատրաստակամություն էր հայտնել քննարկումներ ծավալել Սարգսյանի հետ՝ իր իսկ առաջարկած օրակարգով: Միաժամանակ, Հովհաննիսյանը շեշտել էր, որ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը եւ Սարգսյանին հանդիպել այլ տեղ, բացի Ազատության հրապարակից:

Արմեն Արզումանյանի հայտարարությունում, մասնավորապես, նշվում է:

 «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ս. թ. մարտի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակի վերաբերյալ հարկ է արձանագրել երեք հանգամանք.

1. Նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես աչքի է ընկել մեծ համբերատարությամբ, և նա միշտ կառուցողական է իր քայլերում,

2. Նախագահի (նկատի ունի Սերժ Սարգսյանին-խմբ)՝ ս. թ. մարտի 25-ի նամակում արված առաջարկությունը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ՝ չնայած հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նվազեցնում է դրա արդիականությունը,

3. Նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի և տեղի են ունենում նախագահական նստավայրում»:

Նախորդ հոդվածը‘Աշխարհի առաջնություն. C խմբում Գերմանիան նորից հաղթում է, բայց Նոյերը սուլոցների է արժանանում’
Հաջորդ հոդվածը‘Հակոբ Հակոբյանի «երկաթե երկեր» ցուցահանդեսը՝ Գաֆեսճեան արվեստի կենտրոնում (լուսանկարներ)’