‘Արմեն Գրիգորյան. Ասել, թե քաղաքական պայքարը անձերի դեմ չպետք է լինի՝ նույնն ա, որ քամու դեմ պայքարի ՀԿ բացեք ‘

1659

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Էն որ ասում եք՝ Հայաստանում իշխանությունը անձնավորված ա, ու անձերի դեմ ա քաղաքական պայքարը, նկատի ունեք, որ ԱՄՆ-ում հանրապետականները Օբամայի դեմ չեն պայքարում, Անգլիայում լեյբորիստները Քեմերոնի դեմ չեն պայքարում, Իսրայելում Լիքուդը Նեթանյահուի դեմ չի պայքարում, բոլոր տեղերում պոպոք-պնդուկների դեմ են պայքարում, մենակ Հայաստանում է, որ անձի դեմ են պայքարում, ու դա վերացնելու համար էլ հեծանիվ ա պետք հորինե՞լ:

Քաղաքական իշխանությունը արտահայտվում է մարդով, եթե մարդը չկա, ապա իշխանությունն էլ չկա, ու ասել` քաղաքական պայքարը անձերի դեմ պայքար չպետք է լինի, նույնն ա, որ քամու դեմ պայքարի հասարակական կազմակերպություն բացեք:

Հա, ի դեպ, Սահմանադրությունը փոխելով՝ անձնավորված պայքարը չի վերանում, անձնավորված պայքարը վերացնելու համար պետք ա վերացնել տվյալ տարածքի բնակչությանը, դա միակ տարբերակն ա:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, որ «Նաիրիտի» պարտքը կառավարության պարտքը չէ ‘
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Մեռելոցի խնդիրը չհաջողվեց լուծել «գեղական կարգով»’