‘Արմեն Գևորգյանն արձակուրդը կանցկացնի ծովափնյա հանգստավայրում’

715

Տարածքային կառավարման նախարարությունից iLur.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն արձակուրդում կլինի հուլիսի 9-24-ը: «Արձակուրդը նա պատրաստվում է անցկացնել ընտանիքի հետ` ծովափնյա հանգստավայրում: Փոխնախարարներն առայժմ չեն նախատեսում արձակուրդ մեկնել»,- նշված է հաղորդագրությունում:

Նախարարությունից, սակայն, չեն պարզաբանել, թե կոնկրետ որտեղ է հանգստանալու Արմեն Գևորգյանը: Եթե ենթադրենք, որ նա բիզնես չունի, ապա կա՛մ նա իր ամբողջ աշխատավարձը «զոհաբերել» է ամառային հանգստի համար, կա՛մ էլ բանկից վարկ է վերցրել: 

Նախորդ հոդվածը‘Մոսկվա-Հավանա չվերթի ինքնաթիռում Սնոուդենը չկա’
Հաջորդ հոդվածը‘«Կասկադ» համալիրին հարակից տարածքում ամեն օր դադարեցվելու է երթևեկությունը’