‘Արմեն Դավթյան. Ընտրակեղծիքների շարժիչ ուժը Լեւոն Տեր Պետրոսյանն է։ Եւ ՎԵՐՋ։’

2030

Արմեն Դավթյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Մոլորակի պատմության մեջ ամենաթափանցիկ, մաքրամաքուր, անվիճարկելի ընտրությունները տեղի կունենան Հայաստանում 2013 թ. փետրվարի 18-ին։

STOP!!! 
Բացատրում եմ տուպոյներին։

1) Սերժ Սարգսյանը կեղծելու կարիք չունի, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվել
2) Նախընտրական քարոզարշավ (որեւէ խախտում չի լինելու՝ նույն պատճառով) 

Բուն ընտրություններ.
ա) ծեծ ու ջարդ (չի լինելու՝ նույն պատճառով)
բ) ընտրակաշառք (չի լինելու՝ նույն պատճառով)
գ) կրկնակի քվեարկություն (չի լինելու՝ նույն պատճառով)
դ) լցոնումներ (չեն լինելու՝ նույն պատճառով)
ե)թանաքները կյանքում չեն օքսիդանալու(ասե՞մ պատճառը…;-) )
զ) եվրոպացիներն իրենց ընտրությունները այլեւս փորձելու են համեմատել միայն Հայաստանի ընտրությունների հետ։

Հ.Գ Ժողովուրդ, վերջապես Հայաստանում մի իրավիճակ է, երբ թեկնածուները կստանան իրենց արդար քվեն։ Էդ չէի՞նք ուզում…;-) 

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ…»:

Նախորդ հոդվածը‘Բոլիվիայում ամերիկյան դավադրություն են բացահայտել ընդդեմ նախագահի’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» Լեմպարդի վրա «խաչ» քաշեց’