‘
Քիչ առաջ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արմեն Մարտիրոսյանին նշանակել է Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի): Մեկ այլ հրամանագրով Սերժ Սարգսյանը Արա Հակոբյանին ազատել է Հնդկաստանի Հանրապետությունում, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում, Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում և Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Հ.Գ. Մեր տեղեկություններով Մարտիրոսյանը երկար տարիներ աշխատել է ԱԳՆ-ում, այդ թվում ՄԱԿ-ում:
‘