‘Արմեն Մարտիրոսյանը չի բացառել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կընդունի վարչապետ դառնալու առաջարկը’

2059

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ 2013թ. նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհանիսյանըհաղթել է՝ չնայած նրան, որ դա թույլ չտալու համար բոլոր տեսակի ընտրակեղծիքները գործի են դրվել, հայտնում է 7or.am-ը:

Ա. Մարտրոսյանը չի բացառել, որ այսօր Ազատության հրապարակում նախատեսված իրենց հանրահավաքը շարունակական բնույթ ունենա.

–Մեզ մոտ միրգը ծիրանն է։ Ծիրանագույն հեղափոխություն ենք խոստանում:

Նա նաև չի բացառել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կընդունի կառավարությունը ղեկավարելու իշխանության առաջարկը, եթե այդպիսին լինի.

–Ես պատկերացնում եմ, որ այսօրվա կոալիցիայի շատ անդամներ կարող են լինել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ձևավորվող կառավարության մեջ, ոչ թե՝ «Ժառանգությունն» այս իշխող իշխանության կոալիցիայի մաս լինի: Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանական ընտրություններիցհետո կձևավորի նոր կոալիցիա, և այդ նոր կոալիցիան Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբաշխատանքներ կիրականացնի։

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանն էլ հավելել է, որ իրենք տրամադրված են տեր կանգնելու արժանապատվության այս համախմբումին, և Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը համարժեք են լինելու ժողովրդի տրամադրություններին։ Իսկ այսօր՝ ժամը 17:00-ին, գնահատականկտան ընտրություններին, կասեն՝ «Ժառանգությունն» ընդունո՞ւմ է այս ընտրության արդյունքները,թե՞ ոչ:

Ռուբեն Հակոբյանը նաև խոստովանել է, որ կային ընտրատեղամասեր, որտեղ հանձնաժողովի «Ժառանգության» անդամը չի կարողացել պայքարել կեղծիքների դեմ, որոշ անդամներ պինդ, սկզբունքային, խիզախ չեն եղել:

«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ խոստացել է՝ հեղափոխություն ամեն դեպքում լինելու է:

Նախորդ հոդվածը‘Էրիկ Աբիդալը կարող է մասնակցել «Սեւիլյայի» հետ հանդիպմանը’
Հաջորդ հոդվածը‘Հնարավոր է՝ ասուլիսը վերածվի հանրահավաքի: Կարող է պատահել: Չի բացառվում է: Միգուցե…’