‘Արմեն Մարտիրոսյանին հարվածած ոստիկանը՝ «Տապոռը», արտագաղթել է. «ՉԻ»’

1947

Տարիներ շարունակ իշխանություններին ամեն կերպ ծառայած, հանրահավաքների և ցույցերի ժամանակ ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու հրամանները սիրով կատարած ամենատխրահռչակ ոստիկաններից մեկը՝ Արթուր Տեր-Պողոսյանը, որը հայտնի էր նաև «Տապոռ» (կացին) մականվամբ, մեկ ամիս առաջ հեռացել է Հայաստանից՝ մեկնել է ԱՄՆ:  Այս մասին գրում է «ՉԻ»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին: Թերթը նաև գրում է, որ այս ոստիկանի վերջին «հերոսություններից» մեկը 2013թ-ին նախագահական ընտրություններից հետո մարտի 3-ին Բաղրամյան պողոտայում «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի դեմքին ոտքով հարվածելն էր, ինչից որոշ ժամանակ անց նա ազատվել էր աշխատանքից, սակայն համակարգից, բնականաբար, չէր հեռացվել, ուղղակի անցել էր ոստիկանության կադրերի ռեզերվ: «Համոզված ենք, որ նշված ոստիկանը մի օր անպայման կվերադառնա և պատասխանատվության կենթարկվի իր արած բոլոր ապօրինությունների ու հանցագործությունների համար»,–հավելում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Լևոն Հայրապետյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց’
Հաջորդ հոդվածը‘Թոխմախի Մհերի որդին «յուղոտ» պաշտոնի է նշանակվել. «Ժողովուրդ»’