‘
Բացարձակ ամբիցիաների խնդիր չի եղել, մենք որևէ մեկի առանցքի շուրջը չենք կարող համախմբվել՝ բացառությամբ ժողովրդի մեծամասնության, որ այսօր Ազատության հրապարակում պայքարում է իր իրավունքների համար, և որի առանցքի շուրջ էլ մենք միավորվել ենք ու «Բարև Երևան» ցուցակն ենք կազմել: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայտարարությանը:
Նշենք, որ Ռուստամյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, խոսելով ոչ իշխանական կուսակցությունների միջև Երևանի ավագանու ընտրություններից առաջ տարվող կոնսուլտացիաների մասին՝ հայտարարել է, թե «նորից ամբիցիաները գերակա դարձան», ու իրենք նվազագույնի են հասցրել իրենց հավակնությունները:
Արմեն Մարտիրոսյանը չբառացեց ոչ միայն հետընտրական դաշինքի սցենարը, այլև հենց քվեարկության օրը վերահսկողական որոշակի քայլերի իրականացումը ՀՅԴ-ի հետ:
«Ընտրություններից հետո համագործակցությունը ևս չենք բացառում, թեև ես կարծում եմ, որ «Բարև Երևան» դաշինքը հաղթելու է այս պարագայում, բայց միևնույն է, համագործակցությունն՝ այսպես թե այնպես, ես տեսնում եմ»,- նշեց Մարտիրոսյանը:
‘