‘Արմեն Մարտիրոսյան. «Ազատ դեմոկրատների» հետ միասնական ԱԺ գնալը համարում եմ դրական քայլ’

876

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեց տարին և խոսեց կուսակցության հետագա անելիքների մասին: Մարտիրոսյանը նախ անդրադարձավ «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» դաշինքին. ««Ժառանգությունը» միշտ եղել է համագործակցային ուժ: Ցավալի է, որ Քոքոբելյանի հետ խնդիր առաջացավ: Սա բացառապես հենց նրա հետ կապված խնդիր էր, ոչ թե «Ազատ դեմոկրատների»: «Ազատ դեմոկրատների» հետ միասնական ԱԺ գնալը ահմարում եմ դրական քայլ»,-ասաց նա:

Անդրադառնալով նախագահական ընտրություններից առաջ ձևավորված ներքաղաքոական դաշտին, Մարտիրոսյան ասաց, որ ԲՀԿ-ն իրավունք չուներ չմասնակցելու նախագահական ընտրություններին: «Չսատարել ոչ մեկին արտահայտությունը նշանակում է պասիվ մասնակցություն»: Ինչ վերաբերում է «Ժառանգության» թեկնածուին, ապա նա այս ընտրություններին գնում է հաղթանակի համար:

Անդրադառնալով կուսակցության համագումարին, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իրենք ոչ մեկին չէին հրավիրել իրենց համագումարին: Բանախոսը համոզված է, որ եթե լիներ հրավեր, ապա շատերը կգային: Այս մասին հայտնում է panarmenian.net-ը:

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյանը կառաջադրվի’