‘Արմեն Մարտիրոսյան. Անկախությունը բացարձակ արժեք է ‘

695

«Անկախությունը բացարձակ արժեք է, մեր պապերը շատ են երազել անկախ Հայաստանի մասին, որը կկարողանա լուծել հայության առջև դրված կարևորագույն խնդիրները և ապահովել անվտանգությունը: Եթե այժմ մենք չենք կարողանում օգտագործել մեր անկախությունը՝ դա մեր սխալն է»: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «ժառանգություն» կուսակցության  վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Շնորհավորելով ՀՀ Անկախության 21-ամյակը, նա ասաց, որ Անկախության ամենամեծ ձեռքբերումը համարում է անկախ մտածողություն ունեցող նոր սերնդի և հայոց բանակի ձևավորումը, ապա հավելեց, որ այդ ձեռքբերումներին զուգահեռ՝ կան նաև բազմաթիվ կորուստներ, իսկ տարբեր ոլորտներում եղած խնդիրները կարելի է լուծել՝ միմիայն դրսևորելով կամային որակներ:

Նախորդ հոդվածը‘Վիտալի Բալասանյանին կմիանան ԼՂՀ ԱԺ մի շարք պատգամավորներ ‘
Հաջորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Կերտելու ենք մեր երազած Հայաստանը ‘