‘Արմեն Մարտիրոսյան. Դա բացառապես Հովհաննիսյանի և Քոքոբելյանի անձնական խնդիրն է ‘

758

«Այս պահի դրությամբ ես տեղեկություն չունեմ, քանի որ հարցը վերաբերում է Խաչատուր Քոքոբելյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական համաձայնությանը, և հենց նրանց հանդիպման արդյունքում պետք է պարզվեն հարցերը: Խմբակցության և վարչության խնդիր գոյություն չունի, քանի որ բացառապես երկու առաջնորդների, կուսակցությունների  առաջնորդների որոշման խնդիրն է»,- iLur.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ  կուսակցությունների միջև ոչ մի տարաձայնություն չկա:

Նրա խոսքով, թեև երկու կուսակցությունների առաջնորդները կարող են ունենալ որոշակի խնդիրներ, այս դեպքում  դա չի անդրադարձել կուսակցությունների միջև փոխհարաբերությունների վրա: Արմեն Մարտիրոսյանի հավաստիացրեց՝ «ինքը լավ հարաբերությունների մեջ է Խաչատուր Քոքոբելյանի հետ»:

Հիշեցնենք, որ օրերս Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե իրեն զարմացրել է Խաչատուր Քոքոբելյանի պահվածքը: Բանն այն է, որ, ըստ Հովհաննիսյանի, իր եւ «Ազատ դեմոկրատների» նախագահների միջև պայմանավորվածություն է եղել՝ պատգամավորական մանդատները չվերցնելու վերաբերյալ: Քոքոբելյանը, սակայն, չի հրաժարվել մանդատից, ինչն էլ հասկանալի չէ Հովհաննիսյանին և զարմացրել է նրան:

Նախորդ հոդվածը‘Գերմանիան շարունակում է աջակցել հունական տնտեսությանը ‘
Հաջորդ հոդվածը‘Վյաչեսլավ Կովալենկո vs Տիգրան Սարգսյան’