‘
iLur.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով երեկ Ազատության հրապարակում կայացած ընդդիմության վերջին հանրահավաքը, «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «հանրահավաքը, որպես ուժի եւ հնարավորությունների ցուցադրություն, կազմում են Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների մի մասը, այնպես, ինչպես տարբեր ազգեր կազմակերպում են շքերթներ»:
«Կարծում եմ` այն մինիմում պլանը, որը ընդդիմությունը դրել էր իր առջեւ, արդեն լիարժեք իրագործվել է հանրահավաքի մարդաշատությամբ:
Սա մի վայր էր, որտեղ պետք էր շքերթի պես ցույց տալ ուժը եւ սպառազինությունը: Եւ լավագույն վիճակը ցանկացած պետության համար այն է, երբ որ ընդդիմությունը եւ իշխանությունը սկսեն խոսել: Եւ հիմա, ընդդիմությունը իր ուժը ցուց տվեց, իսկ ուժեղի հետ հաշվի են նստում, եւ կարծում եմ, որ իշխանությունը կգնա բանակցություններ վարելու, ոչ թե ինչ-որ մարդիկ կնստեն եւ կսկսեն խոսել իրար հետ, այլ հանրային բանակցությունների մասին է խոսքը, ինչը ցակացած պետության համաար ամենաիդեալական վիճակն է»,- նշեց Մարտիրոսյանը:
‘