‘Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգությունը» Քոքոբելյանի հարցը չի քննարկել ‘

702

«Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդակցության ընթացքում Խաչատուր Քոքոբելյանի հարցը չի քննարկվել: Այս մասին iLur.am-ին հայտնեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Երեկ տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդակցությունը՝ թեև նախապես հայտարարվել է, որ վարչության ընդլայնված նիստ է լինելու: Մեր այն հարցին, թե ինչու չի քննարկվել, Մարտիրոսյանն այսպես պատասխանեց.

«Որովհետև չի քննարկվել: Քոքոբելյան Խաչատուրի հետ կապված եթե անհրաժեշտություն գտնի, խմբակցությունը կիրականացնի դա»:

Իսկ խմբակցությունն այս հարցին անդրադառնալու անհրաժեշտություն չի՞ տեսնում: Արմեն Մարտիրոսյանը նշեց՝ չի կարող ասել:

Ավելի վաղ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը iLur.am-ին հայտնել էր, որ քննարկվելու են նաև խմբակցության հետ կապված հարցերը:

Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և Խաչատուր Քոքոբելյանի հարաբերությունները սրվել էին պատգամավորական մանդատները վայր դնել-չդնելու առիթով: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ինքն ու Քոքոբելյանը պայմանավորվել են, թե մանդատները պետք է վայր դնեն միասին` ճանապարհ բացելով երիտասարդների համար: Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել էր մանդատից, իսկ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել էր, որ նման պայմանավորվածություն չի եղել, և դա թյուրըմբռնման արդյունք է:

Նախորդ հոդվածը‘Նորից ջարդել են Մհեր Մկրտչյանի արձանը’
Հաջորդ հոդվածը‘Հանգստյան օրերի միջազգային իրադարձությունները՝ կարճ լրահոսով’