‘Արմեն Մարտիրոսյան. Հրաժարվելով ընտրապայքարից՝ մենք ոչ մի նշանակալի հաջողության չենք հասնի’

913

«Ժառանգություն» կուսակցությունը հարգանքով է արձագանքում ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի կոչին: Բայց ես այն կարծիքի եմ, ինչպես  նաև՝ «Ժառանգությունը», որ դրանով մենք ոչ մի նշանակալի հաջողության չենք հասնի, ընդհակառակը՝ կհեշտացնենք իշխանությունների գործը, և նրանք շատ հանգիստ կիրականացնեն իրենց վերարտադրությունը: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը, որում վերջինս կոչ էր արել բոլոր թեկնածուներին, բացի ՀՀԿ-ական թեկնածուից, «դուրս գալ ՀՀԿ-ի կողմից նախագծված ու կանխորոշված ընտրությունների ընտրապայքարից»:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ անձամբ ճանաչում է Անդրիաս Ղուկասյանին և համարում է, որ Ղուկասյանի այդ կարծիքը կյանքի իրավունք ունի:

Ըստ նրա՝ եթե նման քայլն ուղղված է լինելու արտաքին գործընկերներին, ապա նրանք ընդհանրապես նմանատիպ գործընթացները՝ բոյկոտները, չեն ողջունում, ընդհակառակը, քաջալերում են ակտիվ մասնակցել, պայքարել ու պայքարի միջոցով փոխել իրավիճակը:

«Ժառանագության» անդամը վստահ է, որ առանց իրական պայքարի՝ չենք կարողանում գնահատել ընտրակեղծիքների չափը, և կարծում է, որ քաղաքացիները պետք է ակտիվ մասնակցեն ընտրություններին՝ ընտրելով ընդդիմության ներկայացուցիչներին: 

Նախորդ հոդվածը‘Սիրուշոն՝ «Եվրատեսիլ 2013»-ու՞մ’
Հաջորդ հոդվածը‘Կլաուդիո Մարկիզիո. Անկեղծ ասած, տանել չեմ կարողանում «Նապոլիին»’