‘Արմեն Մարտիրոսյան. Ճիշտ քաղաքական որոշում կլինի, եթե իշխանությունն իր պարտությունն ընդունի’

1058

Րաֆֆի Հովհաննիսյանի հետ երեկոյան հանդիպել ենք, բայց ինչպես հանրությանն է ներկայացրել, այնպես էլ մեզ ասաց, որ այսօր հանրահավաքի ընթացքում կներկայացնի զրույցի մանրամասները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ մանրամասներ են հայտնի Սերժ Սարգսյանի ու Հովհաննիսյանի երեկվա զրույցից:

«Միանշանակ մեկ բան կարող եմ համոզված ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելու է իր քայլերը ժողովրդի տված քվեի համաձայն, հանուն Հայաստանի Հանրապետության: Հուսով եմ, որ այնուամենայնիվ, երկու քաղաքական առաջնորդներն իսկապես այնպիսի քայլեր կիրականացնեն, որը հեռու կպահի տարանջատման պրոցեսներից: Ցանկալի է, որ ժողովրդի կողմից տրված քվեն առանց խոչընդոտի հասնի իր նպատակակետին»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ դրական երևույթ կլինի, եթե իրապես պարտված թեկնածուն շնորհավորի և ճիշտ քաղաքական որոշում կլինի, եթե իշխանությունն իր պարտությունն ընդունի: «Հույս ունեմ, այս անգամ դա մենք կտեսնենք»,- նշեց Մարտիրոսյանը:

Նախորդ հոդվածը‘Մալաթիայի եկեղեցու հարևանությամբ կրկին ապօրինի ծառահատում էր (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ’