‘Արմեն Մարտիրոսյան. Վարդան Սեդրակյանը սխալ և ոչ կոռեկտ արտահայտություն է արել’

789

«Չկա մեկնաբանելու խնդիր, Րաֆֆի Հովհաննիսյանը երբևիցե չի ասել, որ ընտրագրավի վճարման խնդիր ունի, սխալ ինֆորմացիա է, Վարդան Սեդրակյանն էլ սխալ և ոչ կոռեկտ արտահայտություն է արել», -iLur.am –ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի այն հայտարարությունը, թե ինքը պատրաստ է վճարել Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրագրավը:

Հիշեցենք, որ ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլսներից մեկի ժամանակ հայտարարել էր, թե քաղաքացիների ֆինանսական աջակցության կարիքն ունի ընտրարշավը կազմակերպելու գործում:

Արմեն Մարտիրոսյանը, միևնույն ժամանակ, նորմալ է գնահատում էպոսագետի առաջադրումը, քանի որ ՀՀ Սահմանադրությունը հստակ կարգավորում է, որ 35 տարին լրացած և 10 տարի Հայաստանում մշտապես բնակվող ցանկացած ՀՀ քաղաքացի կարող է նախագահ առաջադրվել:  

Նախորդ հոդվածը’16 խաղաղ աֆղանցիների սպանության գործով անցնող ամերիկացի զինծառայողին կարող են մահապատժի դատապարտել’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիայի հյուսիս-արևելքի բնակիչներն ականատես են եղել Արեգակի լիակատար խավարմանը (ֆոտոշարք)’