‘
Առաջին անգամ Հայաստանում իշխանությունները մնացել են մեկուսացած՝ այն էլ իրենք իրենց մեջ խնդիր ունեն: Առաջին անգամ է, երբ երեք խորհրդարանական ուժեր միասնական ելել են պայքարի: Այս մասին Վանաձորում մեկնարկած ոչ իշխանական ուժերի հանրահավաքի ժամանակ հայտարարեց «ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Իշխանական փորձագետները երբեմն ինձ հարց են տալիս, թե ի՞նչ է լինելու, որին ես պատասխանում եմ՝ որոշելու է ժողովուրդը. իրենք իրենց քվեով ձեւավորելու են իշխանություն, որը պետք է կատարի ժողովրդի պահանջները»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունը թաթախված է կոռուպցիայի մեջ, որի առավելագույն բարեփոխումը Սուրիկ Խաչատրյանին նորից մարզպեստ նշանակելն է եւ Շանթ Հարությունյանին ու իր որդուն դատապարտելը: Սա այն իշխանությունն է, որի համար որքան շատ լինի արտագաղթը, այնքան լավ, այն իշխանությունն է, որը ասում է, որ չի կարող ապահովել ժողովրդի անվտանգությունը: Իսկ մենք ասում ենք, որ մեր քաղաքացիների հետ միասին Շանթին եւ իր տղային ազատություն ենք տալու, եւ դուք տեսնելու եք ազատ ընտրելու հնարավորությունը»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը: Նրա խոսքով՝ իրենք թույլ չեն տա իշխանություններին իրականացել սահմանադրական փոփոխությունները եւ կրկին վերարտադրվել:
«Ձեւավորվել է եզակի շանս: Անկախ նրանից, թե ինչ տարակարծություններ ունեն Ժառանգությունը, Հայ ազգային կոնգրեսը եւ Բարգավաճ Հայաստանը, նրանք միավորվել են մեկ հարցի շուրջ՝ երկրում փոփոխություններ իրականացնելու, որի առաջին քայլը իշխանափոխությունն է:
‘